Նեապոլի մայր տաճարում պատարագից հետո Հռոմի պապը հնարավորություն է տվել հոգևորականներին ողջունել իրեն։ Միանձնուհիները համեստորեն սպասել են իրենց հերթին։ Երբ վերջապես նրանց թույլ է տրվել մոտենալ, նրանք շրջապատել են պապին։ Միանձնուհիներից մեկը տորթ է նվիրել պոնտիֆիկոսին։ Դա համարձակություն է ներշնչել մյուս քույրերին, և նրանք սկսել են բռնել Ֆրանցիսկոս պապի ձեռքերը, նրա առջև ծնկի գալ, փեշերը համբուրել։ Անակնկալի գալով՝ պոնտիֆիկոսը հումորով է վերաբերվել ջերմ ընդունելությանը և շնորհակալություն հայտնել։